Կարևոր իրադարձություններ

Թող գնան փողոցներն ավլեն․ Ռամզան Կադիրովը նոր պատժամիջոցներ է սահմանել կարանտինը խախտողների համար

01 Մայիս, 2020 19:44
Թող գնան փողոցներն ավլեն․ Ռամզան Կադիրովը նոր պատժամիջոցներ է սահմանել կարանտինը խախտողների համար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որոշել է խստացնել երկրում հաստատված կարանտինային սահմանափակումները խախտողների նկատմամբ պատժատեսակները։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Կադիրովը հիշեցրել է, որ խոսքը լուրջ հիվանդության մասին է, իսկ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանումը անհրաժեշտ է «նորմալ կյանքին» վերադառնալու համար:

Կադիրովը հայտնել է, որ մեքենայով անիմաստ այս ու այն կողմ գնացողներին պետք է բռնել, մեքենաները ձեռքներից վերցնել, իսկ վարորդներին ուղարկել ուղղիչ աշխատանքների։

«Թող գնան փողոցները ավլեն, հիվանդանոցներում մաքրություն անեն, աշխատեն»,- ասել է Կադիրովը։

 

Լրահոս

Դիտել ավելին