Կարևոր իրադարձություններ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ COVID-19-ը տարածվել է Չինաստանում գտնվող լաբորատորիայից

01 Մայիս, 2020 18:21
Դոնալդ Թրամփը կարծում է, որ COVID-19-ը տարածվել է Չինաստանում գտնվող լաբորատորիայից

Արդեն հայտնել էինք, որ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի վարչությունը հայտարարել էր, որ ներկայումս հետաքննում է, թե ինչպես է սկսվել կորոնավիրուսը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանում գտնվող լաբորատորիայից։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Լրագրողի հարցին, թե տեսե՞լ եք արդյոք որեւէ բան այս փուլում, ինչը ձեզ մեծ վստահություն է տալիս, որ Ուհանի վարակաբանությանը ինստիտուտն է այս վիրուսի աղբյուրը, Թրամփը պատասխանել է․

«Այո: Դա այդպես է: Այո: Եվ ես կարծում եմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է ամաչի, քանի որ նրանք Չինաստանի համար հանրային կապերի գործակալության են նման»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին