Կարևոր իրադարձություններ

Այն, որ politik.am-ը լրատվությունից նույնքան հեռու է, որքան արևից հետո Երկիր մոլորակին ամենամոտ աստղը՝ Պրոկսիմա Ցենտավրան, ինձ համար վաղուց նորություն չէր.Վահան Հունանյան

01 Մայիս, 2020 16:25
Հեղինակ՝ Վահան Հունանյան
Այն, որ politik.am-ը լրատվությունից նույնքան հեռու է, որքան արևից հետո Երկիր մոլորակին ամենամոտ աստղը՝ Պրոկսիմա Ցենտավրան, ինձ համար վաղուց նորություն չէր.Վահան Հունանյան

Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր politik.am կայքում հրապարակվել է «Ծեծկռտուք՝ կառավարության շենքում. Նավակ Ճոճողը Ավինյանին մեղադրել է մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ» վերնագրով հոդված։

Տեղեկացնեմ, որ հոդվածը վերից վար սուտ է և կայքի հեղինակների՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող երևականության արդյունք:

P.S. Այն, որ politik.am-ը լրատվությունից նույնքան հեռու է, որքան արևից հետո Երկիր մոլորակին ամենամոտ աստղը՝ Պրոկսիմա Ցենտավրան, ինձ համար վաղուց նորություն չէր: Բայց հետաքրքրիր է նաև (սակայն հավանաբար ոչ պատահական), թե ովքեր են անմիջապես արտատպել այս սուտ լուրը, օրինակ՝ այնպիսի կայքեր, ինչպես news.am կամ tert.am-ը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին