Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    567
    577

  • RUB

    6,26
    6,51

Կարևոր իրադարձություններ

Կրակոց Երևանում. Սարի Թաղից հրազենային վնասվածքով 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

01 Մայիս, 2020 15:35
Կրակոց Երևանում. Սարի Թաղից հրազենային վնասվածքով 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղից։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օաերատիվ խումբը։ Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորը նախկինում եղել է դատապարտված, քրեական աշխարհում ունի ճանաչում և դատարանի որոշմամբ վերջերս է գրավով ազատ արձակվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին