Կարևոր իրադարձություններ

Կառավարության հակաճգնաժամային 1-13-րդ միջոցառումների շրջանակում բաշխվել է 57.3 մլրդ դրամ. Նիկոլ Փաշինյան

01 Մայիս, 2020 13:17
Կառավարության հակաճգնաժամային 1-13-րդ միջոցառումների շրջանակում բաշխվել է 57.3 մլրդ դրամ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական եւ 825 հազար ֆիզիկական անձանց միջեւ:

Ուշադրություն - Այս թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14,15,16 միջոցառումները, որոնց իրագործումը ընթացքի մեջ է: Այս ծրագրերի իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1 միլիոն 200 հազարը»,-գրել է Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին