Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

01 Մայիս, 2020 12:40
Գագիկ Ծառուկյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Գագիկ Ծառուկյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ: Ստեղծարար, արարող ու դարեր շարունակ հողի հետ կռիվ տված մեր ժողովուրդը շատ լավ գիտի աշխատանքի գինը: Նախնիներից ժառանգած օրինակով մեր սերունդները ջանք չեն խնայել մեծ նվիրումով ու ամենօրյա քրտնաջան աշխատանքով հայրենի երկիրը շենացնելու, զարգացնելու և ժամանակակից աշխարհին հաղորդակից դարձնելու գործում: Իր աշխատասիրությամբ հայրենիքի բարգավաճմանն ու առաջընթացին անձնվիրաբար ծառայած յուրաքանչյուր հայորդի արժանի է մեծ հարգանքի ու գնահատանքի: Աշխատանքի օրը նաև լավ առիթ է՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու և վեր հանելու բոլոր այն խնդիրները, որոնք այսօր մտահոգում են մեզանից յուրաքանչյուրին: Մեր բոլորի պարտքն է միասնական ջանքերով և ձեռք ձեռքի հաղթահարել գործազրկությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, զարկ տալ տնտեսության զարգացմանը և որ ամենակարևորն է՝ընձեռել մարդկանց արժանապատիվ ապրելու հնարավորություն: Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ այս տարի տոնը դիմավորում ենք միանգամայն այլ պայմաններում: Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորանքներս ու երախտագիտությունս հղել հատկապես բուժաշխատողներին, որոնք արդեն մոտ երկու ամիս՝ գիշեր-ցերեկ, կռիվ են տալիս մարդկային կյանքեր փրկելու և մարդուն ամենաթանկը՝ առողջությունը վերադարձնելու համար: Հարգանքներս բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին աշխատում են արտակարգ ռեժիմով ու ծանրաբեռնված գրաֆիկով՝ հանուն ճգնաժամային իրավիճակի հաղթահարման: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Աշխատանքի օրվա առթիվ: Թո՛ղ բոլորս ապրենք այնպիսի երկրում, որտեղ արժանապատիվ աշխատանքն ու բարեկեցիկ կյանքն այլևս կլինեն իրականություն: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:

 

Լրահոս

Դիտել ավելին