Կարևոր իրադարձություններ

Վաղը Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի

21 Ապրիլ, 2020 21:56
Վաղը Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի

Վաղը՝ ապրիլի 22-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին տեղեկանում ենք  խորհրդարանի պաշտոնական կայքէջից։

Նիստի օրակարգում պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին