Կարևոր իրադարձություններ

Դատավորի ունեցվածքը. բնակարան ու ավտոմեքենա մեկ տարում 410 հազար դրամ աշխատավարձով. «Ժողովուրդ»

17 Հոկտեմբեր, 2015 08:51
Դատավորի ունեցվածքը. բնակարան ու ավտոմեքենա մեկ տարում 410 հազար դրամ աշխատավարձով. «Ժողովուրդ»

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը նախորդ տարվա ընթացքում, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 51 հազար դոլար արժեքով գնել է մեկ բնակարան և 8 հազար դոլարով՝ «Toyota Yaris 1.4» մակնիշի ավտոմեքենա։ Անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ, 31 հազար դոլար և 19 հազար Եվրո։

Մինչդեռ դատավորի ամսական աշխատավարձը կազմում Է 410 հազար դրամ։ Ի դեպ, Լիզա Գրիգորյանը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Է նշանակվել 2013 թվականին։ 40-ամյա դատավորը 2013-ին ներկա պաշտոնում նշանակվելիս հայտարարագրել Է մեկ բնակարան, մեկ «Volkswagen Passat 1.8T» մակնիշի ավտոմեքենա, 10 մլն դրամ, 82 հազար դոլար և 23 հազար եվրո։ Կարելի Է կարծել, որ նա մինչև դատավոր դառնալը եղել Է գործարար, բայց մի օր Էլ քնից արթնացել և որշել Է դառնալ դատավոր:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին