Կարևոր իրադարձություններ

Բացահայտումներ «Յուքոմ»-ից. ինչ էր կատարվում ներսում

11 Ապրիլ, 2020 18:10
Բացահայտումներ «Յուքոմ»-ից. ինչ էր կատարվում ներսում

Արդեն երրորդ օրն է, ինչ շարունակում են կրքերը զարգանալ «Յուքոմ» ընկերության շուրջ։ Զուգահեռաբար, աշխատակիցները սկսում են բարձրաձայնել ընկերության ներսում եղած խնդիրների մասին։ 

Այսպես, Եսայան եղբայրները հանդես են գալիս որպես «Յուքոմ»-ի արդյունավետ կառավարիչներ, որոնք իրենց ջանքն են ներդրել ընկերությունը զարգացման համար: Սակայն ընկերության աշխատակիցները պատմում են, որ նրանք շռայլ կյանք են վարել ընկերության միջոցների հաշվին, ճամփորդել են միայն բիզնես կլասով, ապրել միայն բարձրակարգ հյուրանոցներում: Ընկերության հաշվին կազմակերպեն թանկարժեք ընթրիքներ, նվերներ գնել և այլ շռայլություններ։

Մեզ հետ զրուցած աշխատակիցը հետաքրքրական մի դրվագ էլ պատմեց։ Նա ասում էր, որ երբ «Յուքոմ»-ը ձեռք բերեց Օրանժ Արմենիան և ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխվեց Երեւան պլազա, որտեղ Օրանժի աշխատակիցներն են նստում, Եսայան եղբայրները անմիջապես սկսեցին իրենց շքեղ գրասենյակներ հատկացնել: Երեւան պլազայի 5-րդ հարկում՝ մի ամբողջ հարկաբաժնում,  որտեղ նստած էին մոտ 130 աշխատակից, դարձրեցին իրենց առանձնասենյակներն ու 130-ին տեղափոխեցին Մերգելյան ինստիտուտ։ Ահա այսպես սկսեց ու շարունակվեց Հայկ և Ալեքսանդր Եսայանների հարաբերությունը Օրանժի 800 աշխատակիցների հետ, որոնք հետագայում կամաց-կամաց դուրս եկան ընկերությունից։ 

Մեզ տեղեկատվություն փոխանցածը նաև նշում էր, որ տարիներով աշխատավարձի բարձրացում համարյա չէր լինում, այնինչ Եսայան եղբայրների աշխատավարձը աստղաբաշխական է։ Ու ամեն անգամ, երբ աշխատակիցները բարձրացնում էին որևէ հարց, տնօրենը նշել է, որ «փող չկա»։ 

«Փող կա, պարզապես Եսայանների գրպանն է գնում»,- ասել է մեր աղբյուրը։

 

Լրահոս

Դիտել ավելին