Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4747-ով․ РИА Новости

11 Ապրիլ, 2020 00:11
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4747-ով․ РИА Новости

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 4700-ով:Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Այսօր արձանագրվել է 4747 նոր դեպք, ընդհանուր՝ 47 029 վարակակիր։ Մենք այսօր կորցրել ենք 98 հիվանդների, ընդհանուր մահացածների թիվը՝ 1006 է, բուժվել է 2423 հիվանդ», - հայտարարել է հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 1 623 173-ի, 97 236-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 366 407 մարդ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին