Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարացնելու մասին վերջնական որոշումը կկայացվի վաղը․ փոխվարչապետ

10 Ապրիլ, 2020 23:31
Արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարացնելու մասին վերջնական որոշումը կկայացվի վաղը․ փոխվարչապետ

«Արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարացնելու մասին վերջնական որոշումը կկայացվի վաղը: Հավանական է, որ արտակարգ ռեժիմի ժամկետը երկարաձգվի»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Լրագրողի հարցին, թե որքան կդիմանա մեր տնտեսությունը, եթե շարունակենք այս ռեժիմով ապրել, փոխվարչապետը պատասխանել է

«Ցանկացած իրավիճակում ի վերջո թե՛ տնտեսությունը, թե՛ մարդիկ ի վերջո ադապտացվում են տվյալ իրավիճակին, և ձևավորվում են այդ իրավիճակից բխող և՛ սպառողական, և՛ ծախսային տրամաբանություն, ինչպես նաև ապրելակերպ. դիմանալ-չդիմանալու հարց չէ, պետք է հասկանալ՝ ինչ իրավիճակի ենք ադապտացվում: Դրան զուգահեռ ըստ այդմ պետք է լինի և՛ ֆինանսական մոդելավորում, և՛ տնտեսության մոդելավորումը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին