Կարևոր իրադարձություններ

Տավուշի ոստիկանները խուզարկել են 37-ամյա տղամարդու բնակարանը և ապօրինի հրազեն հայտնաբերել

10 Ապրիլ, 2020 23:06
Տավուշի ոստիկանները խուզարկել են 37-ամյա տղամարդու բնակարանը և ապօրինի հրազեն հայտնաբերել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Բերդ քաղաքի բնակիչներից մեկը ապօրինի հրազեն է պահում։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տավուշի ոստիկաններն ու նախաքննական մարմնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկել են 37-ամյա տղամարդու բնակարանը։

Հայտնաբերվել են «Կալաշնիկովի» նմանվող ինքնաձիգ, «Մակարովի» նմանվող ատրճանակ, տարբեր զենքերի ու տրամաչափերի 10-ից ավելի փամփուշտ, 10-ից ավելի հրապատիճ և այլն։

Հայտնաբերվածն առգրավվել է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին