Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Հարավ-արևմտյան թաղամասում․ փրկարարները կրակտը մարելուց հետո հայտնաբերել են 65-70 տարեկան տղամարդու մոխրացած դի

10 Ապրիլ, 2020 22:48
Հրդեհ Հարավ-արևմտյան թաղամասում․ փրկարարները կրակտը մարելուց հետո հայտնաբերել են 65-70 տարեկան տղամարդու մոխրացած դի

Այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 20:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի 75 շենքի հարևանությամբ հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները մարել են կրակը, որից հետո այնտեղ հայտնաբերել են 65-70 տարեկան տղամարդու մոխրացած դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Աղբյուրի  տեղեկություններով՝ հրդեհը, որտեղ հայտնաբերվել է դին, ավելի շատ օգտագործվել է թափառաշրջիկների կողմից՝ որպես հավաքատեղի: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին