Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն (լուսանկար)

10 Ապրիլ, 2020 20:57
Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն (լուսանկար)

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լրահոս

Դիտել ավելին