Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով կեղծ փաստաթուղթ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. 1lurer.am

10 Ապրիլ, 2020 19:30
Մարտի 1-ի գործով կեղծ փաստաթուղթ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. 1lurer.am

ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ ներկայացրած տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է մարտի 1-ի քրեական գործին: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

«Քրեական գործից մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ անջատված քրեական գործը, մինչ դատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատված, շուրջ 1200 էջից բաղկացած մեղադրական եզրակացությամբ, 2019 թ. ապրիլի 29-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Դատաքննությունը շարունակվում է»,- արձանագրել է դատախազը: 

Փաստաթղթում նաև նշված է, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին մարտի 1-ի մայր քրեական գործին է միացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պարտակում կազմակերպելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն և ապացույցները կեղծելուն դրդելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ դատախազի հաղորդման մեջ նշված է․

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ պաշտոնատար անձինք, ի պաշտոնե տեղեկացված լինելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման մասին, դրա կատարման գործիքների և միջոցների պարտակումը կազմակերպելու դիտավորությամբ, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համոզելու, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով դրդել են ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև վերացնել քրեական գործում առկա, հանցագործության հետքեր պարունակող, ապացույց հանդիսացող առարկաներ:

Ինչպես նաև, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, հիշյալ իրադարձությունների կապակցությամբ ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջև կատարված գրագրության ընթացքում, օգտագործելով մի շարք պաշտոնատար անձանց կողմից կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթերը և սույն քրեական գործում առկա կեղծ բովանդակությամբ նյութերը, կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ Կառավարության դիրքորոշում և այն ներկայացրել Եվրոպական դատարանին»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին