Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը և սպառնացել ինքնասպան լինել․ ԱԻՆ

10 Ապրիլ, 2020 18:35
Քաղաքացին անցել է Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը և սպառնացել ինքնասպան լինել․ ԱԻՆ

Այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևանի Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը և սպառնում է ինքնասպան լինել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից․

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու (Միրան Մ., ծնված 1991 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին