Կարևոր իրադարձություններ

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն այս պահին աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 300 երեխայի․ Աննա Հակոբյան

10 Ապրիլ, 2020 18:29
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն այս պահին աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 300 երեխայի․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ․

««Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն այս պահին աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 300 երեխայի և երիտասարդի։

Մենք նրանց ապահովում ենք դեղորայքով, անհրաժեշտ բուժմամբ, սնունդով, հոգեբանական ծառայությամբ։

Մեր փոքրիկներից էլ խնդրում ենք, որ իրենց կյանքում ունեցած այս ժամանակավոր դժվարությանը դիմակայեն ժպիտով, մեծ հավատով և կամքի ուժով, ապրելու և հիվանդությանը հաղթելու ցանկությամբ։

Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։

Միասին կարող ենք կյանքեր փրկել

Նվիրաբերեք այսօր՝

https://donate.cityofsmile.org/ »։

 

Լրահոս

Դիտել ավելին