Կարևոր իրադարձություններ

Վերջին օրերին հաստատաված դեպքերի թիվն անկում է ապրել և դա արտակարգ դրության հետևանքն է․ կառավարությանն առաջարկելու ենք երկարացնել արտակարգ դրությունը․ Թորոսյան

10 Ապրիլ, 2020 18:02
Վերջին օրերին հաստատաված դեպքերի թիվն անկում է ապրել և դա արտակարգ դրության հետևանքն է․ կառավարությանն առաջարկելու ենք երկարացնել արտակարգ դրությունը․ Թորոսյան

«Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ հաստատաված դեպքերի թիվը անկում է ապրել և դա արտակարգ դրության և վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի հետևանքն է, որը սակայն խնդիր ունի պահպանման։ Տեսնելով ցածր թվեր՝ մենք չպետք է «թուլանանանք»։  Ցածր թվել ունենալով, սակայն, մենք ունենք աղբյուրների բազմազանություն, երբ հաստատված դեպքերը տարբեր աշխարհագրական և այլ աղբյուրներից են»,- այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է՝ երկարացնել արտակարգ դրությունը։ Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։ Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, և  մենք ներքուստ բոլորս պետք է ընդունենք սա։ Նույնիսկ, եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի,  չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին։ Երբ ասում եմ, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի, նկատի ունեմ առնվազն 1-2 տարի։ »,- հավելեց նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին