Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Ապարան քաղաքում ձյուն է տեղում

10 Ապրիլ, 2020 17:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Ապարան քաղաքում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ի ժամը 16:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: 

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: 

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն: 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

 

Լրահոս

Դիտել ավելին