Կարևոր իրադարձություններ

Գ.Ծառուկյանի խորհուրդներն ինքնանպատակ քննադատելու փոխարեն, եթե ընդունեիք, հիմա վիրուսի տարածման շրջանակն անվերահսկելի չէր դառնա. Կարեն Հակոբյան

10 Ապրիլ, 2020 16:41
Գ.Ծառուկյանի խորհուրդներն ինքնանպատակ քննադատելու փոխարեն, եթե ընդունեիք, հիմա վիրուսի տարածման շրջանակն անվերահսկելի չէր դառնա. Կարեն Հակոբյան

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հակոբյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

«Գ.Ծառուկյանի խորհուրդներն ինքնանպատակ քննադատելու փոխարեն, եթե ընդունեիք, հիմա վիրուսի տարածման շրջանակն անվերահսկելի չէր դառնա…

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Արսեն Թորոսյանը պատասխանելով հարցին հայտարարեց, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Հենց այս բառերի վրա անմիջապես մտաբերեցի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հորդորներն ու խորհուրդները, երբ առաջարկվում էր վիրուսի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար, ուսումնասիրել միջազգային փորձն ու կոնկրետ քայլեր ձեռնարկել: Այդ հայտարարությունից հետո անլուրջ նախարարը հայտարարեց, որ մեղմ ասած Գագիկ Ծառուկյանը չի տիրապետում միջազգային անցուդարձին, ինչ-որ ցինիկ ստատուսներ էր գրում, թե այսօր լուս բացվեց, ինչ հիանալի է (ոչ բառացի), այնինչ տրվող խոհեմ խորհուրդները ինքնանպատակ քննադատելու և չընդունելու փոխարեն, առավել զգոն էր պետք լինել և սթափ էր պետք դատել, որպեսզի ստեղծված իրավիճակը դառնար վերահսկելի: Ճիշտ է գնալով՝ երբ հասկացան, որ իրոք ամեն ինչ լուրջ է և իրենց անլուրջ հայտարարույթուններն ու վերաբերմունքը զուտ վնաս են միայն բերում, սկսեցին առավել լրջորեն մոտենալ: Բայց ինչ, գնացքն արդեն գնացել էր, պետք էր ժամանակին Ծառուկյանի խորհուրդներին ականջալուր լինեիք, որ այս օրին չհասնեինք ու չհայտարարեիք, որ վիրուսի տարածման շրջանակը դուրս է եկել վերահսկողությունից:
Հուսամ գոնե նմանատիպ սխալներից դասեր կքաղեք ապագայի համար, հակառակ պարագայում անընդհատ նման անելանելի իրավիճակներում եք հայտնվելու»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին