Կարևոր իրադարձություններ

ՀՀ 26 քաղաքացի Վրաստանից այսօր մեկնել է Հայաստան

10 Ապրիլ, 2020 16:15
ՀՀ 26 քաղաքացի Վրաստանից այսօր մեկնել է Հայաստան

Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ  դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։

Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։

Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին):

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին