Կարևոր իրադարձություններ

Արցախում ընտրություններն անհրաժեշտ են բնակչության կենսագործունեության համար. Զախարովա

10 Ապրիլ, 2020 15:55
Արցախում ընտրություններն անհրաժեշտ են բնակչության կենսագործունեության համար. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրություններին:

Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար:

Դրա հետ մեկտեղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ընդունում Արցախը՝ իբրև անկախ պետություն, կարծում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով, ինչով էլ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

 

Լրահոս

Դիտել ավելին