Երեկ մոտ 70 մեկուսացված անձանց կորոնավիրուսի թեստավորում է անցկացվել, եւ 7-ի պատասխանը դրական էր, այսինքն՝ այդ անձանց մոտ հայտնաբերվել է COVID-19-ի հարուցիչը։ Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս պահին ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել»,- ասաց նախարարը:
Վերջին մահացածը եղել է 81 տարեկան, ունեցել է քրոնիկ հիվանդություններ: