Կարևոր իրադարձություններ

Կվերականգնվի Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

10 Ապրիլ, 2020 13:03
Կվերականգնվի Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը հայտարարում է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար.

«Ճանապարհը վերականգնվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։

Աշխատանքները պետք է ավարտվեն 5 ամսվա ընթացքում։
Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ՝ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից»,- գրել է նախարարը՝ հավելելով, որ հայտերը պետք է ներկայացնել մինչև մայիսի 14-ը՝ ժամը 11.00-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին