Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    521
    535

  • RUB

    6,59
    6,94

Կարևոր իրադարձություններ

Ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում. «Փաստ»

10 Ապրիլ, 2020 09:11
Ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման մեջ, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 819-Ն որոշումը: 

Որոշման նախագիծը մշակել է նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչությունը: Նշվում է, որ իրավական այս ակտի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների որակը: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները եւ երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները:  

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ այն մշակվել է «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 268-րդ կետի պահանջը ապահովելու նպատակով: 

Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների որակը բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքներ են իրականացվում հանրապետությունում երթուղային միասնական ցանց ձեւավորելու ուղղությամբ: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները եւ երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները: 

Միաժամանակ ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության գործընթացում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնց լուծումը ներառված չէ գործող կարգում, սակայն օրենսդրական կարգավորման կարիք ունեն: 

«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, կանոնավոր փոխադրումները լիցենզավորման ենթակա չեն, մինչդեռ կառավարության 2007թ. հունիսի 21-ի թիվ 819-Ն որոշման պահանջները առայսօր գործում են: 

Այսպիսով՝ ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշումը ամբողջովին խմբագրվել է: Հաշվի է առնվել նաեւ տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:

Ներկայումս մրցույթի մասնակցության պայման է սահմանվել հաշմանդամների նստեցման եւ իջեցման համար վերասարքավորված ավտոբուսների առկայությունը, մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկվել է ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից (ներկայումս ունեն դիտորդի կարգավիճակ), փոխվել է միջմարզային եւ ներհամայնքային տրանսպորտային միջոցների շահագործման տարիքը: Ամբողջովին փոխվել է տրանսպորտային միջոցների գնահատման մեխանիզմը եւ սպասարկման ժամկետները: 

Հստակեցվել է մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշման նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ոլորտի կարգավորում, բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավում, առկա խնդիրների վերացում, մրցույթների կազմակերպման եւ անցկացման գործընթացի կատարելագործում:

Նախագիծը բոլոր մանրամասներով ներկայացնել չենք կարող, բայց անդրադառնանք մի քանի կետերի: Օրինակ՝ հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու ժամանակ ձեւավորվելու է հանձնաժողով: 

Մասնավորապես՝ միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում այդ հանձնաժողովում ընդգրկվելու են՝ չորս ներկայացուցիչ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, մեկական ներկայացուցիչ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից, համապատասխան մարզպետարանից եւ հասարակական կազմակերպությունից, իսկ ներհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում՝ չորս ներկայացուցիչ համապատասխան համայնքապետարանից (Երեւանում` քաղաքապետարանից), մեկական ներկայացուցիչ լիազոր մարմնից, ճանապարհային ոստիկանությունից եւ հասարակական կազմակերպությունից: 

Մրցույթին, ինչպես նաեւ համալրելու եւ (կամ) փոխարինելու համար թույլատրվում է ներկայացնել 5-ից ոչ ավելի տարիք ունեցող ավտոբուսներ: 10 տարին լրացած ավտոբուսները ենթակա են պարտադիր փոխարինման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին