Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    521
    535

  • RUB

    6,59
    6,94

Կարևոր իրադարձություններ

Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում․ «Ժողովուրդ»

10 Ապրիլ, 2020 08:50
Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Եկող շաբաթը ծանր է լինելու իշխանությունների համար: Կառավարությունը երկուշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել, իսկ երեքշաբթի օրվանից՝ ապրիլի 14-ից կսկսվի ԱԺ հերթական նստաշրջանը, որի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել, թե ավարտել: «Ժողովուրդ» օրաթերթը իշխանական աղբյուրներից փորձեց պարզել, թե ինչ գիտեն ԱԺ պատգամավորները ՀՀ-ում արտակարգ իրավիճակը երկարաձգելու կամ ընդհատելու վերաբերյալ:

Պարզվեց, որ իշխանական թիմում էլ դեռ տեղյակ չեն, թե ինչ է սպասվում: Մի շարք հաշվարկներ կան դեռ անելու, որպեսզի հասկանան` կորանվիրուսի տարածումն արդեն վերահսկելի է, թե պետք է երկարացնել սահմանափակումները: Թեեւ գերակշռող տեսակետն այն է, որ պետք է որոշ ոլորտների սահմանափակումները հանել, եթե արտակարգ դրությունն, այնուամենայնիվ, շարունակվի։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից պարզել՝ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, թե ոչ։ Ի պատասխան մեր հարցին՝ նա նշեց. «Դեռ որեւէ որոշում չկա։ Ամենայն հավանականությամբ, երկուշաբթի օրը՝ մինչ սահմանված ժամկետի ավարտը, նոր որոշում կլինի»»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին