Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞. «Հրապարակ»

10 Ապրիլ, 2020 08:02
 Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված՝ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ի ժամը 17:00-ն ներառյալ հայտարարված է արտակարգ դրություն: Համաձայն արտակարգ դրության մասին օրենքի 5-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»: Սա նշանակում, է որ արտակարգ դրությունը երկարաձգելու պարագայում այն լոկալ՝ տեղային բնույթ է կրելու:

Որոշ տեղեկություններով, քննարկվում է ռեժիմը մայրաքաղաքում եւս 30 օր շարունակելու հարցը: Եվ քանի որ արտակարգ դրության ժամկետը լրանում է ապրիլի 14-ին, ժամը 17:00-ին, ապա սպասվում է, որ դրա երկարացման կամ դադարեցնելու մասին հայտարարությունը պետք է տարածեն ամենաուշը ապրիլի 13-ի երեկոյան։ Եթե երկարացնեն, նախագիծը պետք է ընդունվի ԱԺ-ում։ Ի դեպ, ապրիլի 14-ին մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյան:

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին