Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի վարչապետը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ․ CNN

10 Ապրիլ, 2020 00:30
Մեծ Բրիտանիայի վարչապետը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ․ CNN

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկոյան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ Ջոնսոնն ապաքինման վաղ շրջանում կգտնվի բժիշկների խիստ վերահսկողության տակ։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ջոնսոնը չի ունեցել թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիքը:

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոն մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 27-ին: Օրեր առաջ նա հոսպիտալացվել էր, իսկ կիրակի օրը Ջոնսոնի առողջական վիճակը վատթարացել էր և նա տեղավորվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին