Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է Բագրատունյաց «Երևան Սիթի»-ի և 3 այլ տնտեսվարողների գործունեությունը

09 Ապրիլ, 2020 22:59
Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է Բագրատունյաց «Երևան Սիթի»-ի և 3 այլ տնտեսվարողների գործունեությունը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է հրապարակել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք պարետատան պաշտոնական կայք էջից։

Որոշման մեջ, մասնավորապես ասված է․ 

«Հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 3-ին, 5-ին և 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք. Երևան, Բագրատունյաց 5/3.

3) «ՖՐԵՇ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ» ՍՊԸ` ք․ Իջևան Երևանյան 1.

4) «ԳԵՂԵՑԻԿ ՋԻԼԱՎՅԱՆ» ԱՁ` ք. Ստեփանավան, Ստեփանավան-Լոռի Բերդ մայրուղու սկզբնամաս»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին