Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ից ժամանած տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և սպառնացել ինքնասպան լինել

09 Ապրիլ, 2020 21:59
ՌԴ-ից ժամանած տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և սպառնացել ինքնասպան լինել

Երեկ՝ ապրիլի 8-ին, ժամը 12։00-ի սահմաններումարտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկում մի տղամարդ սպառնում է իրեն օգնություն ցուցաբերող բժիշկներին։

Հյուրանոցային համալիր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ տղամարդը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Երևան ժամանած Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Ղ. Ա-ն է, ով հրաժարվել է բժիշկների՝ կորոնավիրուսի թեստ հանձնել և իր մոտ եղած դանակով սպառնացել է ինքնասպան լինել, եթե չթույլատրեն, որպեսզի ինքը մասնակցի կնոջ հուղարկավորությանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին