Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել են ԱԱԾ․ մանրամասներ

09 Ապրիլ, 2020 20:23
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել են ԱԱԾ․ մանրամասներ

Այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ են կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թուլյլ չեն տվել դուրս գան բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ քիչ առաջ ԱԱԾ-ի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայություն:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել էր։ ԱԱԾ ծառայողները չէին թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին