ՀՀ կառավարության առաջարկով ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից։
Նիստին կքննարկվի՝
«Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում)
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում)։