Կարևոր իրադարձություններ

Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերը

09 Ապրիլ, 2020 17:45
Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գրել է.

«Իմ լավ գործընկեր Լինաս Լինկյավիչուսի հետ ունեցած հեռախոսազրույցում մտքեր փոխանակեցինք նոր տիպի կորանավիրուսի դեմ պայքարում ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ։ Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցառումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Անդրադարձանք մեր ընդարձակ և ամուր օրակարգին և համագործակցությանը բոլոր ձևաչափերում։ Լիտվայի կառավարության և ժողովրդի հետ բարեկամությունը բարձր է գնահատվում Հայաստանում»,- եզրափակել է նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին