Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ մարզում 179 դեպք կա

09 Ապրիլ, 2020 13:40
Արարատի մարզում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ մարզում 179 դեպք կա

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է:

«Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։

Մնացե՛ք տանը

Սահմանափակե՛ք շփումները

Հետևե՛ք անձնական հիգիենային

Առո՛ղջ եղեք»,- եզրափակել է Սարգսյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին