Կարևոր իրադարձություններ

Սարալանջի փողոցը վաղը մի քանի ժամ երկկողմանի փակ կլինի

09 Ապրիլ, 2020 13:15
Սարալանջի փողոցը վաղը մի քանի ժամ երկկողմանի փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով.

«Սարալանջ փողոցում (երթևեկելի հատված) կոյուղու կոլեկտորի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են շինարարական աշխատանքներ, որի հետևանքով 10.04.2020թ.՝ ժամը 10:00-17:00-ն երկկողմանի փակ է լինելու Սարալանջի փողոցը (Արմենակյան փողոցից մինչև Բուռնազյան փողոց):

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին