Կարևոր իրադարձություններ

Երեկ Էջմիածնում մահացած հայտնաբերված տղամարդը Լուսագյուղի 32-ամյա բնակիչ էր

09 Ապրիլ, 2020 11:25
Երեկ Էջմիածնում մահացած հայտնաբերված տղամարդը Լուսագյուղի 32-ամյա բնակիչ էր

Երեկ՝ Էջմիածնի մարզադաշտի տարածքում հայտնաբերված տղամարդու դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանից:

Վերջինիս խոսքով՝ պարզվել է, որ մահացածը Լուսագյուղ գյուղի, 32-ամյա բնակիչ է. «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»:

Հիշեցնենք՝ երեկ՝ ժամը 16-ի սահմաններում, Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածնի մարզադաշտի մոտ՝ կրպակում, ընկած մի մարդ կա, որը չի արձագանքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին