Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսից համաշխարհային տնտեսության վնասը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար․ Bloomberg

09 Ապրիլ, 2020 10:04
Կորոնավիրուսից համաշխարհային տնտեսության վնասը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար․ Bloomberg

Կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսության կրած ընդհանուր վնասը 2 տարում կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար։ Փորձագիտական նման գնահատականներ է ներկայացրել Bloomberg-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ աշխարհը կընկղմվի 1930-ականներից ի վեր խաղաղ ժամանակների ամենախորը ռեցեսիայի մեջ այն պատճառով, որ իշխանությունները մասնավոր բիզնեսին հրահանգել են դադարեցնել աշխատանքը, իսկ մարդկանց՝ նստել տանը։ Չնայած անկումը, ըստ կանխատեսումների, կլինի ոչ տևական, սակայն տնտեսությունների համար ժամանակ կպահանջվի՝ բացթողումները լրացնելու համար։

Citigroup-ի գլխավոր տնտեսագետ Քեթրին Մանը կարծում է, որ համաշխարհային տնտեսության կրած վնասը կգերազանցի 5 տրիլիոն դոլարը։

JPMorgan Chase բանկի փորձագետները վնասի չափը գնահատում են 5․5 տրիլիոն դոլար։ Նրանք նշում են, որ զարգացած երկրներում կլինի  այնպիսի տնտեսական անկում, ինչպիսիք եղել են 2008-2009 և 1974-1975 թթ․։

Ամերիկյան Morgan Stanley բանկի մասնագետները կարծում են, որ զարգացած երկրներում ՀՆԱ ցուցանիշները նախաճգնաժամային մակարդակին կվերադառնան միայն 2021 թվականի երրորդ եռամսյակում։

 

Լրահոս

Դիտել ավելին