Կարևոր իրադարձություններ

Աշտարակում իրար են բախվել Hummer և Opel մակնիշի ավտոմեքենաները․ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է

08 Ապրիլ, 2020 23:29
Աշտարակում իրար են բախվել Hummer և Opel մակնիշի ավտոմեքենաները․ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է

Երեկ՝ ապրիլի 7-ին, ժամը 17:20-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցում բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ, 45-ամյա Հայկազ Ս.-ի վարած Hummer մակնիշի 35 XZ 664 համարանիշի և 72-ամյա Մերուժան Գ.-ի վարած Opel մակնիշի 34 RN 190 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Մերուժան Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին