Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» հիմնադրամը 100 մլն ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում բժշկական պարագաների ձեռքբերմանը

08 Ապրիլ, 2020 22:32
«Իմ քայլը» հիմնադրամը 100 մլն ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում բժշկական պարագաների ձեռքբերմանը
«Իմ քայլը» հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների (դիմակներ, հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ, դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստ) ձեռքբերմանը: ՀՀ պարետատան համակարգմամբ իրականացվող հատուկ չվերթը Չինաստանից Հայաստան կժամանի այսօր երեկոյան և հաջորդ շաբաթ:Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայք էջում տարածած հաղորդագրությունից։
 
««Իմ քայլը» հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնում իր մեծ բարեկամ և բարերար Քրիստին Սիմոնին այս որոշումը խրախուսելու և ամբողջական ֆինանսավորման համար, ինչպես նաև՝ Հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:

Որոշումը կայացնելիս Հիմնադրամն առաջնորդվել է ինչպես համավարակի դեմ պայքարի առաջնային և ամենակարևոր օղակը հզորացնելու հրամայականով, այնպես էլ մեր երկրի առողջապահական կարողությունները երկարաժամկետ հզորացնելու կարևորությամբ:

Ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ Հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը՝ հանրային առողջության, սոցիալական բարեկեցության, կրթության, մշակույթի և բնապահպանության ոլորտներին ուղղված հեռահար ծրագրերի միջոցով հասնել կրթված, առողջ և հոգատար անհատ ու հասարակություն ունենալուն, ինչը ոչ միայն երկարատև զարգացման, այլև ճգնաժամերը նվազագույն կորուստներով ու վնասներով հաղթահարելու գրավականն է»,- ասված է հաղորդագրությունում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին