Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի վարչապետը դեռևս գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում․ նոր մանրամասներ Ջոնսոնի առողջական վիճակից․ BBC

08 Ապրիլ, 2020 21:52
Մեծ Բրիտանիայի վարչապետը դեռևս գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում․ նոր մանրամասներ Ջոնսոնի առողջական վիճակից․ BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ինքնազգացողությունը լավացել է: Այս մասին հայտնում է BBC-ն:

Երկրի Ֆինանսների նախարարը հայտնել է, որ Ջոնսոնը կարողանում է նստել մահճակալի մեջ եւ ակտիվորեն շփվել բժիշկների հետ: Այնուամենայնիվ վարչապետը դեռեւս գտնվում է վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Նշենք, որ Ջոնսոնը չի ունեցել թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիքը:

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոն մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 27-ին: Օրեր առաջ նա հոսպիտալացվել էր, իսկ կիրակի օրը Ջոնսոնի առողջական վիճակը վատթարացել էր և նա տեղավորվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին