Կարևոր իրադարձություններ

Վարչապետը արձակուրդ կվերցնի, որ քարոզչությամբ զբաղվի. «Հրապարակ»

17 Հոկտեմբեր, 2015 07:38
Վարչապետը արձակուրդ կվերցնի, որ քարոզչությամբ զբաղվի. «Հրապարակ»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է մնալ սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբի ղեկավարի ՀՀԿ-ում ամենաընդունելի թեկնածուն, ինչը թերեւս կհաստատվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստում: Երեկ վարչապետը հայտարարել է, որ ինքն անպայման մասնակցելու է քարոզչության: «Դա քննարկելու հարց չէ»,- ասել է նա եւ հայտարարել, որ չի պատրաստվում հրաժարական տալ: «Ինչո՞ւ եք ուզում հրաժարական տամ՝ չեմ տալու»: Խնդիրն այն է, որ «Հանրաքվեի մասին» օրենքն արգելում է քարոզչություն անել պետական եւ ՏԻՄ մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս: Սակայն այս արգելքից ելքը մերոնք գտել են՝ արձակուրդ են ձեւակերպում եւ քարոզչություն անում։ Մեր տեղեկություններով, վարչապետը նույնպես արձակուրդում կգտնվի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին