Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է ժամանակավոր կացարան․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

08 Ապրիլ, 2020 19:36
Ռուսաստանում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է ժամանակավոր կացարան․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովելու ստեղծված իրավիճակում Ռուսաստանում անօթևան մնացած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից։

«Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։

Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել մեզ հետևյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ [email protected] էլ․հասցեով:

Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաև անօթևան մնացած քաղաքացիների ժամանակավոր տեղավորման հարցում «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին