Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիրի շրջանակներում Հայաստանին կտրամադրվիր ավելի քան 91 միլիոն եվրո

08 Ապրիլ, 2020 19:10
Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիրի շրջանակներում Հայաստանին կտրամադրվիր ավելի քան 91 միլիոն եվրո

Երեկ՝ ապրիլի 7-ին, ստորագրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Համաձայնագիրը սահմանում է 2018 թ.-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Ըստ այդմ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։

Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։

Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվել է առանձին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին