Կարևոր իրադարձություններ

Այսօր «գերլուսինը» սովորական լիալուսնից կլինի 14%-ով ավելի մոտ և 30%-ով ավելի մեծ

08 Ապրիլ, 2020 18:56
Այսօր «գերլուսինը» սովորական լիալուսնից կլինի 14%-ով ավելի մոտ և 30%-ով ավելի մեծ

2020թ֊ի ապրիլի 7֊8֊ը Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում՝ ~356,907 կմ հեռավորության վրա։ Այս մասին տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից։

Երկիր֊Լուսին հեռավորությունը միջին հաշվարկով կազմում է ~384,400կմ։

Փաստորեն, երեկ և այսօր "գերլուսինը" սովորական լիալուսնից կլինի ~14%֊ով ավելի մոտ և ~30%֊ով ավելի մեծ։
Այսպիսով, այսօր Լուսինը կծագի Երևանի ժամանակով երեկոյան 19։58֊ին և մայր կմտնի առավոտյան 07։00֊ին, և այն երկնակամարում տեսանելի կլինի 20։15֊ից սկսած։ 

 

Լրահոս

Դիտել ավելին