Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Նրանք մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում, գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին․ Արսեն Թորոսյան

08 Ապրիլ, 2020 18:45
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Նրանք մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում, գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը բժշկական կենտրոններում և 1000-ը հակահամաճարակային միջոցառումներում:

Նրանք մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին:

Նրանք սակայն անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը ներ չդնի այս գործում:

Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին