Կարևոր իրադարձություններ

Մ6-ում` պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար պայմանները, կվերսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Սուրեն Պապիկյան

08 Ապրիլ, 2020 18:41
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Մ6-ում` պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար պայմանները, կվերսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մ6-ում կվերսկսվեն հիմնանորոգման աշխատանքները

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում (երկարությունը՝ 51․74 կմ) կապալառուները ապրիլի 9-ից կվերսկսեն գործունեությունը։
Կապալառու կազմակերպությունները շինտեղամասերում աշխատանքները կկատարեն հնարավորինս փոքր թվով աշխատակիցների միջոցով՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին` պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները»։

 

Լրահոս

Դիտել ավելին