Կարևոր իրադարձություններ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին Toyota Camry-ն բախվել է ВАЗ 2105-ին. կան վիրավորներ

08 Ապրիլ, 2020 18:24
Երևան-Գյումրի ավտոճանապարհին Toyota Camry-ն բախվել է ВАЗ 2105-ին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 14:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են Toyota Camry մակնիշի 10 TR 002 համարանիշի և ВАЗ 2105 մակնիշի 35 PD 720 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota Camry-ի վարորդը, ով բախվել է 05-ին, վերջինս էլ կորցրել է կառավարումն ու կողաշրջվել: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին