Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

08 Ապրիլ, 2020 18:03
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Այսօր՝ ապրիլի 8-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։

Օրենքների թվում են՝ «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին