Կարևոր իրադարձություններ

Մասիս Մայիլյանն իր հայտարարությունով համագործակցության բոլոր ճանապարհները փակել է․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

08 Ապրիլ, 2020 16:03
Մասիս Մայիլյանն իր հայտարարությունով համագործակցության բոլոր ճանապարհները փակել է․ Սամվել Բաբայան  (տեսանյութ)

«Ա1+»-ը գրում է.

Մարտի 31-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Ապրիլի 14-ին կանցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Երեկ Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։

Այս և այլ հարցերի շուրջ «Ա1+»-ը զրուցել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի հետ։

«Ես չգիտեմ հետաձգելու են թե չեն հետաձգելու կորոնավիրուսի հարցով, բայց հարցն այն է, որ բժշկական ծառայություններ գոյություն ունեն, պարտավոր են ստուգել ու ասել՝ ինչքանով է վտանգավոր և ներկայացնեն իշխանություններին։ Ես չեմ տեսնում, որ որոշում են կայացնելու, տեսնում եմ, որ ընտրություններն, այնուամենայնիվ, լինելու են»,- ասաց Բաբայանն՝ անդրադառնալով նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։

Հարցին, հնարավո՞ր է որպես ընդդիմություն համագործակցությունը Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության կամ մյուս խմբակցությունների հետ, կամ հնարավո՞ր է կոալիցիա կազմեն իշխանության հետ՝ պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է, և որևէ մեկի հետ հնարավոր չէ բացառել համագործակցությունը․ 

«Բոլորի հետ ունեմ նորմալ, մարդկային հարաբերություններ»։

Բաբայանը կարիք չի տեսնում մասնակցել ընտրությունների արդյունքները չեղարկելու ակցիաների, և եթե դրա կարիքը լիներ, ապա դատական կարգով կվիճարկեին արդյունքները։ Բայց գիտակցելով, որ եթե բողոքն անգամ դատարանը բավարարի, ապա ևս վեց ամսով պետք է հետաձգվեն ընտրությունները, քաղխորհուրդը որոշել է փորձել երկխոսության ճանապարհով գնալ։

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ համագործակցության հնարավորության մասով ասաց․ «Մասիս Մայիլյանն իր հայտարարությունով https://a1plus.am/hy/article/364304 համագործակցության բոլոր ճանապարհները փակել է, դրա համար անիմաստ եմ համարում այդ հարցի շուրջ շարունակել խոսել»:

Ըստ Պաշտպանության բանակի նախկի հրամանատարի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներին անդրադառանալու կարիք կա, պետք է ճշտել-հասկանալ՝ որտեղ են խնդիրները եղել։ 

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին https://a1plus.am/hy/article/364551, որում վերջինս կորոնավիրուսով պայմանավորված վիճակը համեմատել էր պատերազմականի հետ՝ Բաբայանն ասաց, որ համաճարակը պատերազմի հետ համեմատելը մի քիչ չափազանցված է։ 

«Ընդհանրապես կան երևույթներ, որոնք կարելի է մեկնաբանել  յուրովի, և ամեն մեկն իր ձևով է փորձում դա ներկայացնել․ դա է խնդիրը»,- եզրափակեց նա։

 Հիշեցնենք, որ  Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է են անցել ԱՀ նախկին պետնախարար/վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը (36,076 ձայն կամ 49,2 տոկոս) և ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը (19,360 ձայն կամ 26,4 տոկոս)։

Խորհրդարան անցել է 5 քաղաքակա\ ուժ, Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք՝ տասնվեց մանդատ, «Միասնական հայրենիք» կուսակցություն` ինը մանդատ, Արցախի «Արդարություն» կուսակցություն` երեք մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` երեք մանդատ, Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն` երկու մանդատ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին