Կարևոր իրադարձություններ

Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք արդեն վերականգնված է և ենթակա շահագործման. Արշակյան

08 Ապրիլ, 2020 12:50
Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք արդեն վերականգնված է և ենթակա շահագործման. Արշակյան

Կառավարության մամուլի կենտրոնում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ իր հնչեցրած կոչերին՝ նշելով, որ բնակչության կողմից արձագանքը բավական դրական է եղել:

Նա նշեց, որ նախարարության էլեկտրոնային հասցեին 280-ից ավելի նամակներ են ուղարկվել, որոնք վերջին 2 օրերին դասակարգման փուլում են: Նախարարը նաև նշեց, որ տարբեր շրջանների քաղաքացիների կողմից նախարարությունը ստացել է 10 սարք, որոնք արդեն վերականգնված են և ենթակա շահագործման:

Նախարարը նշեց, որ պրոցեսը շարունակական է ու էլի բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստանում, այդ թվում՝ արտասահմանից, հատկապես ինժեներական աջակցություն ցուցաբերելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին